Նախագծի մասինԼուրերԵրթևեկության կանոններՖորումՕգտակար տեղեկություններ

 

 

Ապագա վարորդները ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում · 23.06.07

Հունիսի 22-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհթիբարյանը դասընթաց էր կազմակերպել այն քաղաքացիների համար, որոնք ավարտել են միջնակարգ դպրոցը և ցանկանում են դառնալ վարորդներ: Սեմինարը, որը տևեց 90 րոպե նպատակաուղղված էր մասնակիցների ապագա մասնագիտության խնդիրները քննարկելուն:

Դասընթացներ դպրոցականների համար ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում · 19.06.07

Հունիսի 8-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը 6 դպրոցականների համար կազմակերպեց և անցկացրեց սեմինար: Մասնակիցները քննարկեցին իրենց քաղաքում ճանապարհների վիճակը և մտքեր փոխանակեցին: Մի քանի առձեռն գրքույկներ բաժանեցին մասակիցներին ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու դեպքում պետական տույժերի ցուցակի արտացոլմամբ:

Հետիոտների հիմական պարտականությունները · 16.06.07

Հունիսի 15-ին, Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնը կազմակերպել էր 1.5 ժամ տևողությամբ սեմիանար “Հետիոտների հիմական պարտականությունները” թեմայով: Եղեգնաձորի պետական քոլեջի դասախոս Տիգրան սահակյանը վարեց սեմիանրը: Սեմինարին մասնացում էին 16 ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ և վարորդներ: Սեմինարի նպատակն էր բարձրացնել մասնակիցների տեղեկացվածության մակարդակը իրենց իրավունքների և պարտականությունների, և հատուկ ազդանշանների կարևորության մասին:

Դասընթացներ մեքենայի արտաքին ձայնային և լուսային ազդանշանների գործածման մասին · 5.06.07

Հունիսի 4-ից 6-ը և 18-ից 20-ը ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի դասավանդող Աննա Մինասյանը կազմակերպել է դասընթացներ մեքենայի արտաքին ձայնային և լուսային ազդանշանների գործածման, ուղևորների փոխադրման և նրանց իրավունքների, ապրանքների փոխադրման, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ծառայողների մասին թեմաներով: Դասընթացներին մասնակցում էին վեց ուսուցիչներ և վարորդներ:

Սովորենք ճանապարհատրանսպորտային կանոնները ինտերակտիվ մեթոդով · 31.05.07

Մայիսի 12-ից 14-ը, ինչպես նաև 21-ից 23-ը ընկած ժամանակահատվածում ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի դասավանդող Աննա Մինասյանը և կենտրոնի կամավոր Սաթենիկ Սարգսյանը անցկացրեցին մի շարք սեմինարներ 8 ուսանողների և վարորդների համար` օգնելու նրանց զարգացնել իրենց գիտելիքները և ձեռք բերել արժեքավոր հմտություններ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ:

Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում · 30.05.07

Մայիսի 29-ին, Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար Մաքուր Ճանապարհներ նախագծի շրջանակներում: Այս անգամ սեմինարը «Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում» թեմայով էր: Սեմինարին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին քոլեջի ուսանողներ, դպրոցականներ, վարորդներ և բազմաթիվ հյուրեր: Դասընթացը վարում էր Եղեգնաձորի պետական վարժարանի ուսուցիչ Տիգրան Սահակյանը:

Լուսացույցի և կարգավորողի աղդանշանները · 28.05.07

Մայիսի 27-ին, Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «Լուսացույցի և կարգավորողի աղդանշանները» թեմայով, որը վարում էր Եղեգնաձորի պետական վարժարանի ուսուցիչ Տիգրան Սահակյանը: Սեմինարին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, տարբեր դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, վարորդներ, ինչպես նաև այլ հյուրեր:

Դասընթացներ Սպիտակի կենտրոնում դպրոցականների համար · 23.05.07

Մայիսի 22-ին ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար “Մաքուր Ճանապարհներ” նախագծի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի պատասխանատու Էդիկ Էհթիբարյանը: Դասընթացին մասնակցում էին 6 միջնակարգ դպրոցի աշակերտներ: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հետիոտների իրավունքների և պարտականությունների հետ:

Դասընթացներ հաշմանդամների համար · 22.05.07

Մայիսի 21-ին ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց “Մաքուր Ճանապարհներ” նախագծի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի պատասխանատու Էդիկ Էհթիբարյանը: Դասընթացին մասնակցում էին 6 սահմանափակ կարողությունների տեր անհատներ:

Դասընթացներ Գյումրիում Մաքուր ճանապարհներ նախագծի շրջանակներում · 8.05.07

Մայիս ամսվա ընթացքում «Մաքուր Ճանապարհներ» նախագծի շրջանակներում ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնի պատասխանատու Էդիկ Մկոյանը կազմակերպել է երեք միջոցառում: Միջոցառումներից առաջինը ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ էր և սեմինարը վարում էր Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Ասատուր Էլոյանը:

Սեմինարների մի շարք ճանապարհային երթևեկության կանոնների մասին · 1.05.07

Ապրիլի 25-ին ու 27-ին, ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի դասավանդող Աննա Մինասյանը և կենտրոնի կամավոր Սամվել Զաքարյանը վարեցին սեմինարների մի շարք ճանապարհային երթևեկության կանոնների մասին: Սեմինարներին մասկացում էին ուսանողներ Կապանի քոլեջից և Պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղից:

Վահրամ Մուրադյանը կազմակերպեց և վարեց ինֆորմացիոն սեմինարներ · 28.04.07

Ապրիլի 15-ին, 20-ին և 25-ին, ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնի կամավոր Վահրամ Մուրադյանը կազմակերպեց և վարեց ինֆորմացիոն սեմինարներ վարորդների, հետիոտների իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների մասին ավելի քան 30 ուսանողների, ՀԿ ներկայացուցիչների համար ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնում:

Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և վարորդի հիմնական իրավունքներն ու պատասխանատվությունները · 24.04.07

Ապրիլի 17-ին, 19-ին և 21-ին, ավելի քան 25 ուսանողներ, վարորդներ և դասախոսներ հավաքվել էին ՀՄՈՒԾ-ի Եղեգնաձորի կենտրոնում, որպեսզի մասնակցեն սեմինարի, որի վերագիրն է “Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և վարորդի հիմնական իրավունքներն ու պատասխանատվությունները”, որը վարում էր Քաղաքային պետական քոլեջի դասախոս Տիգրան Սահակյանը:

Մեհրանուշ Սահակյանը վարեց ազգային օնլայն քննարկում · 21.04.07

Ապրիլի 18-ին, ՀՄՈՒԾ-ի Եղեգնաձորի կենտրոնի դասավանդող Մեհրանուշ Սահակյանը վարեց ազգային օնլայն քննարկում Ճանապարհային երթևեկության կանոններում նոր փոփոխութունների վերաբերյալ: Քննարկման հրավիրված հյուրն էր Քաղաքային պետական քոլեջի դասախոս Տիգրան Սահակյանը:

Երիտասարդները ուսումնասիրում են Մաքուր ճանապարհներ նախագծի ընձեռած հնարավորությունները · 18.04.07

Ապրիլի 10-ից մինչև 12-ը Կապանի տաս երիտասարդ ուսանողներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղից մասնակցեցին “Հետիոտների և վարորդների պարտականությունները” թեմայով երեքօրյա դասընթացին, որը տեղի ունեցավ Մաքուր ճանապարհներ նախագծի շրջանակներում ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնում:

Սեմինար Մաքուր ճանապարհներ նախաձեռնության մասին · 18.04.07

Ապրիլի 10-ին և 12-ին, ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի կամավոր Սամվել Զաքարյանը վարեց սեմինար Մաքուր ճանապարհներ նախաձեռնության մասին` Պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողների համար: Զաքարյանը բացատրեց մասնակիցների Մաքուր ճանապարհներ նախագծի նպատակը, ինչպես նաև ցույց տվեց նրանց նախագծի կայքն ու նախագծին նվիրված օնլայն ֆորումը:

Սեմինար հաշմանդամների համար · 17.04.07

Ապրիլի 11-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը վարեց սեմինար վեց հաշմանդամների համար` խոսելով իրենց իրավունքների և պատասխանատվությունների մասին որպես հետիոտներ և վարորդներ: Մասնակիցները քննարկեցին Սպիտակ քաղաքի ճանապարհների ներկայիս վիճակը, ինչպես նաև ճանապարհային նշանների անհրաժեշտությունն ու դրանց ներկայից բացակայությունը:

Հետիոտների պարտականությունները · 17.04.07

Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում կողնակներով: Եթե ձեզ հետաքրքրեց հետիոտների պարտականությունների և իրավունքների ողջ ցանկը, ապա կարդացեք հոդվածն ամբողջությամբ:

Սիրանուշ Յարմալոյանը վարեցին սեմինար երիտասարդ լրագրողների համար · 14.04.07

Ապրիլի 12-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը և Սիրանուշ Յարմալոյանը (Ֆլեքս 03) վարեցին սեմինար SpiTux ամսագրի 12 երիտասարդ լրագրողների համար: Սեմինարը նվիրված էր Մաքուր ճանապարհներ նախագծի լուսաբանմանը, դրա նպատակների բացահայտմանն ու կազմակերպված ֆորումներին ծանոթացմանը: Սեմինարն ուներ նպատակ բարձրացնելու հասակության իրազեկվածության մակարդակը ճանարապարհային երթևեկության կանոնների մասին նոր օրենքի վերաբերյալ:

Վարորդը պետք է իմանա · 14.04.07

Վարորդը, տեսուչի առաջին իսկ պահանջով, պետք է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, տրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Իսկ թե վարչական իրավախախտումը ինչպիսի այլ ընթացակարգեր է ենթադրում, կարող եք իմանալ այլ հոդվածն ամբողջովին կարդալով:

պիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը վարեց սեմինար ճանարապարհային երթևեկության կանոնների մասին · 13.04.07

Ապրիլի 4-ին, 5-ին, 6-ին 9-ին և 10-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը վարեց սեմինար ճանարապարհային երթևեկության կանոնների մասին նոր օրենքի վերաբերյալ, ավելի քան 30 ՀԿ ներկայացուցիչների, դասատուների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ուսանողների և հատուկ ծառայությունների աշխատակիցների համար:

Սպիտակի ՀՄՈՒԾ-ի կենտրոնը լուսաբանում է Մաքուր ճանապարհներ նախագիծը · 12.04.07

Ապրիլի 4-10-ը Սպիտակի ՀՄՈՒԾ-ի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը նախաձեռնեց և իրականացրեց հինգօրյա սեմինարներ մոտ 30 ՀԿ-ների, տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչների, ուսուցիչների, Սպիտակի քոլեջի Ճանապարհատրանսպորտային կառավարում ֆակուլտետի ուսանողների, հատուկ ծառայության աշխատակիցների համար, ինչպիսիք են հրշեջներն ու շտապ օգնության վարորդները:

Վարորդի հատուկ իրավունքներ · 11.04.07

Այս հոդվածը կարդալով դուք կարող եք տեղեկանալ վարորդների իրավունքներին հատուկ իրավիճակներում, ինչպիսիք են արձանագրության կազմումը, իրավախախտումները, վարչական պատասխանատվության ենթարկվելը և այլն:

Քաղաքացիները սովորում են իրենց իրավունքների մասին ՀՄՈՒԾ-ի Հայաստանյան կենտրոններում · 10.04.07

Հայաստանի քաղաքացիները գիտելիքներ ձեռք բերեցին ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցների, վարորդների և հետիոտների պարտականությունների և իրավունքների, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ ՀՄՈՒԾ-ի Հայաստանյան գրասենյակներում:

Ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականություները · 15.03.07

Մաքուր ճանապարհներ նախագծի փորձագետ-խորհրդական Վլադիմիր Ղազարյանը բացատրում է ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականություները

Սկիզբ | Նախագծի մասին | Լուրեր | Երթևեկության կանոններ | Ֆորում | Օգտակար տեղեկություններ | Կոնտակտներ

Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը ( ՀՄՈՒԾ ) ԱՄՆ Պետական դեպարտամենտի` Կրթության և մշակույթի հարցերով գործակալության ծրագիրն է և ֆինանսավորվում է Ազատության աջակցության ակտի շրջանակներում: ՀՄՈՒԾ-ը իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փախանակումների խորհրդի (Այռեքս) կողմից: