Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը (ՀՄՈՒԾ) ԱՄՆ Պետական դեպարտամենտի` Կրթության և մշակույթի հարցերով գործակալության (ԿՄԳ) ծրագիրն է: ՀՄՈՒԾ-ը կազմված է համացանցի ազատ մուտքի կենտրոնների ցանցից, որոնք գտնվում են Եվրասիայի 11 երկրներում: Այս կենտրոնների միջոցով, ամեն ամիս հազարավոր անհատներ ստանում են համացանց անվճար մուտքի հնարավորություն, ինչպես նաև համակարգչային բազմազան վերապատրաստումների մասնակցելու հնարավորություն: ՀՄՈՒԾ-ի կենտրոնները գտնվում են Հայաստանում, Ադրբեջանում, Բելարուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուկրաինայում: ՀՄՈՒԾ-ը իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի (Այռեքս) կողմից:
Ճանապարհային ոստիկանները հանրածանոթ ներկայություն են նախկին սովետական հանրապետություններում և լայն ճանաչում ունեն, որպես կոռումպացված մարմին: ԽՍՀ-ում ճանապարհային ոստիկանները ունեին իրավունք կանգնեցնել ցանկացած վարորդի առանց որևեէ հատուկ պատճառի և կատարել մեքենայի երկար ստուգում, որը երբեմն կարող էր տևել մի քանի ժամ: Չնայած այն փաստին, որ ներկայումս գործում է օրենք, որը արգելում է այդպիսի գործողությունները, բազմաթիվ վարորդներ տեղյակ չեն այդ օրենքից և գերադասում են միանգամից կաշառք տալ և դրանով վերջ դնել այդ “ցավագին” ընթացակարգին: Հաշվի առնելով, որ մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ իր իրավունքների մասին, որն էլ հադիսանում է ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիայի առաջացման և ներկայիս ծաղկման պատճառը, մենք սկսում ենք Մաքուր ճանապարհներ ծրագիրը, մի նախաձեռնություն, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին` ուսուցման միջոցով:
Մաքուր ճանապարհներ նախագծի շրջանակներում ՀՄՈՒԾ-ի կենտրոններն ամբողջ երկրում կաշխատեն վեբ կայքի ստեղծման ուղղությամբ, որի նպատակը կլինի հասարակությանը ուսուցանել այնպիսի երևույթների մասին, ինչպիսիք են երթևեկության կանոնները, այն ընթացակարգերը, որոնք պարտադիր են վարորդական իրավունք ձեռք բերելու համար, պաշտոնական վճարները ու տուգանքները: Վեբ էջի հիմնական նպատակը լինելու է ուսուցողական: Կհրատարակվեն բրոշուրներ, որոնց նպատակը կլինի տեղեկացնել վարորդներին իրենց իրավունքների, երթևեկության կանոնների և պաշտոնական տուգանքների հստակ և ճշգրիտ չափերի մասին: Բրոշուրները լայնորեն կտարածվեն վարորդների շրջանում, որպեսզի վեբ էջից և բրոշուրներից ստացած ինֆորմացիան ունենալով` վարորդները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները և պահանջեն ազնվություն պետավտոտեսուչներից: Դեռ ավելին, իրենց իրավունքների և պատասխանատվությունների վերաբերյալ տեղեկատվական սեմինարներ կկազմակերպվեն 200-ից ավելի վարորդների համար ՀՄՈՒԾ-ի կենտրոններում Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: