|
Վարորդի հատուկ իրավունքներն են`
- Արձանագրությունը կազմելու ժամանակ իրավախախտին բացատրվում են իր իրավունքներն ու պարտականությունները, որի մասին նշում է կատարվում արձանագրությունում։ Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը, վկաների և տուժողների առկայության դեպքում, արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք։ Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում։
- Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի արձանագրությանը կից ներկայացնելու բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները։ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ։
- Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու,գործի քննության րնթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով վարվում Է գործը, ինչպես նաև գանգատարկելու գործով կայացված որոշումը։
 |