|
Վարորդը պետք է իմանա, որ.
- Բոլոր դեպքերում, երբ հայտնաբերվում են տրանսպորտային միջոցի տեխնիկական թերություններ,որոնց դեպքում միջոցի շահագործումը Կանոններով արգելված է, կազմվում է վարչական արձանագրություն, իսկ պետհամարանիշներր հանելու դեպքում` բացի դրանից, կազմվում է ակտ տրանսպորտային միջոցի զննման մասին։
- Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իսկ շարունակվող իրավախախտումների դեպքում՝ այն բացահայտելու օրվանից 2 ամսվա րնթացքում։
- Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պաշտոնատար անձը պարտավոր է պարզել, թե կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, տվյալ անձը մեղավո՞ր է այն կատարելու մեջ, ենթակա՞ է նա վարչական պատասխանատվության, կա՞ն պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվե՞լ է գույքային վնաս, հիմքեր կա՞ն վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը հասարակական կազմակերպության կամ աշխատանքային կոլեկտիվի քննությանը հանձնելու համար: Ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։
- Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը։
- Վարչական որոշումր հայտարարվում Է անհապաղ՝ գործի քննության ավարտվելուն պես։ Որոշման պատճեն հանձնվում է իրավախախտողին` ստորագրությամբ, իսկ տուժողին՝ նրա դիմելու դեպքում։ Միաժամանակ հայտնվում է որոշման բողոքարկման կարգի և ժամկետների մասին:
- Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը ենթակա չէ կատարման, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից 3 ամսվա ընթացքում։
- Տուգանքի վճարման անդորրագիրը ներկայացնելուն պես, վարորդական իրավունքի վկայականը վերադարձվում է վարորդին, իսկ ժամանակավոր կտրոնը և ներկայացված անդորրագիրը կցվում են արձանագրությանը: Վարորդի խնդրանքի դեպքում, անդորրագիրը վերադարձվում է նրան։
- Այն անձանց, որոնք զրկվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից հարբած վիճակում վարելու համար, վարորդական իրավունքի վկայականը վերադարձվում է զրկման ժամկետը լրանալուց, ՃԵԿ գիտելիքները և վարելու հմտությունները ստուգելուց հետո։
- Տեսուչի առաջին իսկ պահանջով պետք է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, տրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
 |