Նախագծի մասինԼուրերԵրթևեկության կանոններՖորումՕգտակար տեղեկություններ

 

 

Ապագա վարորդները ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում· 22.06.07

Հունիսի 22-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհթիբարյանը դասընթաց էր կազմակերպել այն քաղաքացիների համար, որոնք ավարտել են միջնակարգ դպրոցը և ցանկանում են դառնալ վարորդներ: Սեմինարը, որը տևեց 90 րոպե նպատակաուղղված էր մասնակիցների ապագա մասնագիտության խնդիրները քննարկելուն: Մասնակիցները քննարկեցին նաև Սպիտակի ճանապարհների վիճակը և ճանապարհատրանսպորտային նշանների բացակայության պատճառով առաջացող խնդիրները:

Դասընթացներ դպրոցականների համար ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում· 18.06.07

Հունիսի 8-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը 6 դպրոցականների համար կազմակերպեց և անցկացրեց սեմինար: Մասնակիցները քննարկեցին իրենց քաղաքում ճանապարհների վիճակը և մտքեր փոխանակեցին: Մի քանի առձեռն գրքույկներ բաժանեցին մասակիցներին ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու դեպքում պետական տույժերի ցուցակի արտացոլմամբ: Սեմինարի արդյունքում մասնակիցները ինֆորմացիա ստացան ճանապարհատրանսպորտային կանոնների և իրենց պարտականությունները կատարելու կարևորության մասին:

Հետիոտների հիմական պարտականությունները· 15.06.07

Հունիսի 15-ին, Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնը կազմակերպել էր 1.5 ժամ տևողությամբ սեմիանար “Հետիոտների հիմական պարտականությունները” թեմայով: Եղեգնաձորի պետական քոլեջի դասախոս Տիգրան սահակյանը վարեց սեմիանրը: Սեմինարին մասնացում էին 16 ուսանողներ, աշակերտներ, դասախոսներ և վարորդներ: Սեմինարի նպատակն էր բարձրացնել մասնակիցների տեղեկացվածության մակարդակը իրենց իրավունքների և պարտականությունների, և հատուկ ազդանշանների կարևորության մասին: Քննարկման ժամանակ Տիգրան Սահակյանը նշեց, որ յուրաքանչյուր հետիոտն պետք է հետևի ճանապարհատրանսպորտային կանոններին: Պարոն Սահակյանը նշեց նաև, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի երեխաներին: Մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, “Ինչպես պետք է հաշմանդամները կտրեն անցնեն փողոցները”: Սահակյանը պատասխանեց, “Հաշմանդամները պետք է շարժվեն երթեկելի մասով և մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգ տանի նրանց անվտանգության մասին”: Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին մի շարք խնդիրներ ճանապարհատրանսպորտային կանոնների և հետիոտների իրավունքների վերաբերյալ: Առձեռն գրքույկներ բաժանվեցին մասնակիցներին ճանապարհատրանսպորտային կանոնների հետ ծանոթացնելու համար: Սեմիանարի ընթացքում մասնակիցները ծանոթացան հետիոտների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև հաշմանդամների իրավունքների հետ:

Դասընթացներ մեքենայի արտաքին ձայնային և լուսային ազդանշանների գործածման մասին· 4.06.07

Հունիսի 4-ից 6-ը և 18-ից 20-ը ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի դասավանդող Աննա Մինասյանը կազմակերպել է դասընթացներ մեքենայի արտաքին ձայնային և լուսային ազդանշանների գործածման, ուղևորների փոխադրման և նրանց իրավունքների, ապրանքների փոխադրման, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ծառայողների մասին թեմաներով: Դասընթացներին մասնակցում էին վեց ուսուցիչներ և վարորդներ: Մինասյանը դասընթացը սկսեց մանրամասն ներկայացնելով “Մաքուր Ճանապարհներ” նախագծի հիմնական նպատակները, ինչպես նաև մասնակիցներին տեղեկացրեց այդ ծրագրի շրջանակներում նախկինում իրականացված միջոցառումների մասին: Մինասյանը մասնակիցներին ծանոթացրեց մի շարք օնլայն ռեսուրսների հետ տվյալ թեմայի վերաբերյալ (http://clear-roads.iatp.net/res/rules.swf) և մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ կայքի հետ, իրենց իրավունքների և դրանց չկիրառման դեպքում կոռուպցիայի աճի հնարավորության մասին: Այնուհետև, Մինասյանը մասնակիցներին ծանոթացրեց “Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության միության հետ: Վերջինս բավականին օգտակար օնլայն ռեսուրս հանդիսացավ մասնակիցների համար` հնարավորություն տալով նրանց գիտակցել օրենքի ուժի կարևորությունը: Բոլոր սեմինարները, որոնք կազմակերպվել էին ՀՄՈՒԾ-ի Կապանի գրասենյակի կողմից “Մաքուր Ճանապարհներ” նախագծի շրջանակներում փետրվար ամսից սկսած մեծ ազդեցություն ունեցան քաղաքացիներին օրենքի հետ ծանոթացնելու և կրթության միջոցով հակակոռուպցիոն գործունեություն ծավալելու համար:

Սովորենք ճանապարհատրանսպորտային կանոնները ինտերակտիվ մեթոդով· 30.05.07

Մայիսի 12-ից 14-ը, ինչպես նաև 21-ից 23-ը ընկած ժամանակահատվածում ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի դասավանդող Աննա Մինասյանը և կենտրոնի կամավոր Սաթենիկ Սարգսյանը անցկացրեցին մի շարք սեմինարներ 8 ուսանողների և վարորդների համար` օգնելու նրանց զարգացնել իրենց գիտելիքները և ձեռք բերել արժեքավոր հմտություններ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ: Սեմինարները անց էին կացվում “Մաքուր Ճանապարհներ” ծրագրի շրջանակներում և հիմնական շեշտը դրված էր ճանապարհային երթևեկության կանոնների վրա: Մինասյանը օգնեց մասնակիցներին ծանոթանալու “Մաքուր Ճանապարհներ” նախագծի կայքի հետ (http://clear-roads.iatp.net/res/rules.swf) և տեղեկացրեց մասնակիցներին այն հիմնական ճանապարհատրանսպորտային կանոնների մասին, որոնք կենսական նշանակություն ունեն երթևեկության ընթացքում: Մասնակիցները զարգացրեցին իրենց գիտելիքները կարդալով տրանսպորտային միջոցի համապատասխան վայրում կայանելու, դիրքի փոփոխության և թույլատրելի արագության մասին: Օնլայն նյութերը, որոնք պարունակում էին բազմաբովանդակ տեղեկատվություն, նրանց օգնեցին հասկանալու տվյալ նյութը և բերելու օրինակներ իրենց անձնական փորձից: Այդ դասընթացների ընթացքում մասնակիցները սովորեցին մեքենան կայանելու, խաչմերուկները ճշգրիտ կտրել անցնելու մասին: Դասընթացի երկրորդ մասում, Սաթենիկ Սարգսյանի միջամտությամբ, մասնակիցները էլ ավելի բարձրացրեցին իրենց տեղեկացվաթության մակարդակը` կենտրոնանալով ճանապարհային երթևեկության կանոններին բնակեցված վայրերում և մայրուղիների վրա: Այս դասընթացները հիանալի հնարավորություն տվեց մասնակիցներին բարձրացնելու իրենց տեղեկացվածության մակարդակը երթևեկության կանոնների ոլորտում, սովորելու համապատասխան երթևեկության նշաններ` իրենց իրավունքները պաշտպանելու և “Մաքուր Ճանապարհներ” ունենալու համար:

Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում· 29.05.07

Մայիսի 29-ին, Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար Մաքուր Ճանապարհներ նախագծի շրջանակներում: Այս անգամ սեմինարը «Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում» թեմայով էր: Սեմինարին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին քոլեջի ուսանողներ, դպրոցականներ, վարորդներ և բազմաթիվ հյուրեր: Դասընթացը վարում էր Եղեգնաձորի պետական վարժարանի ուսուցիչ Տիգրան Սահակյանը: Նա հանդես եկավ բացման խոսքով և իր խորին շնորհակալությունը հայտնեց հյուրին ակտից մասնակցություն ցուցաբերելու համար: Պրն. Սահակյանը մանրակրկիտ ներկայացրեց թեման, նշեց, թե ինչպես պետք է երթևեկել նշաններով կահավորված ճանապարհներին կամ որտեղ է թույլատրվում երթևեկել 80կմ/ժ ավելի արագությամբ: Նա ավելացրեց, որ վարորդները պարտավոր են դրանք վարել երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ: Մասնակիցներից մեկը հարցով դիմեց դասընթացավարին, «Պարոն Սահակյան, եթե երթևեկելի մասը գծանշումով բաժանված է գոտիների, ապա ինչպես պետք է իրականացվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:» Դասընթացավարը պատասխանեց, «Նման դեպքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է խստորեն իրականացվի նշված գոտիներով: Ընդհատվող գծերը կարելի է հատել միայն վերադասավորվելիս:» Որպեսզի մասնակիցների համար թեման ավելի դյուրին լինի, Տիգրան Սահակյանը գծապատկերների միջոցով իրականացրեց ողջ սեմինարը: Սեմինարը դարձյալ տվեց իր արդյունքը: Ակտիվ հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները գտան իրենց հարցերի պատասխանները: Տիգրան Սահակյանը շնորհակալություն հայտնեց Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնի ղեկավար Մեհրանուշ Սահակյանին` նման հնարավորություն ընձեռելու համար:

Լուսացույցի և կարգավորողի աղդանշանները· 27.05.07

Մայիսի 27-ին, Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «Լուսացույցի և կարգավորողի աղդանշանները» թեմայով, որը վարում էր Եղեգնաձորի պետական վարժարանի ուսուցիչ Տիգրան Սահակյանը: Սեմինարին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, տարբեր դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, վարորդներ, ինչպես նաև այլ հյուրեր: Դասընթացի ընթացքում սեմինարավարը մանրակրկիտ ներկայացրեց լուսացույցի յուրաքանչյուր ազդանշանի նշանակությունն ու կարևորությունը մեր առօրյա կյանքում: Նա նաև խոսեց կարգավորողի ազդանշանների մասին, դարձյալ մանրակրկիտ ներկայացրեց դրանց նշանակությունը: Բացատրեց, թե ինչպես պետք է վարվել, երբ կարգավորողը ձեռքը բարձրացնում է վեր կամ երբ ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված: Տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Հարց ու պատասխանի միջոցով ներկաները կարողացան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները: Ներկաններից մեկը պարոն Սահակյանին ուղղեց հետևյալ հարցը, «Եթե ճանապարհը հատում է կույր հետիոտն, ինչպես պետք է նրան տեղեկացնել երթևեկելի մասը հատելու մասին:» Տիգրան Սահակյանը պատասխանեց, «Երթևեկելի մասը հատելու հնարավորության մասին նրանց տեղեկացնելու համար, լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը կարող է ուղեկցվել ձայնային ազդանշանով:» Դասընթացը բավականին արդյունավետ էր այն առումով, որ մասնակիցները ոչ միայն ակտիվ քննարկում ծավալեցին, այլ ձեռք բերեցին նոր գիտելիքներ «Մաքուր Ճանապարհներ» նախագծի շրջանակներում:

Դասընթացներ Սպիտակի կենտրոնում դպրոցականների համար· 22.05.07

Մայիսի 22-ին ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար “Մաքուր Ճանապարհներ” նախագծի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի պատասխանատու Էդիկ Էհթիբարյանը: Դասընթացին մասնակցում էին 6 միջնակարգ դպրոցի աշակերտներ: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հետիոտների իրավունքների և պարտականությունների հետ: Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ: Մանակիցները նաև տեղեկացան, որ չեն կարող ճանապարհը կտրել անցնել այն մասերում, որտեղ չի թույլատրվում, ինչպես նաև չեն կարող հեծանիվ վարել այն վայրերում, որտեղ թույլատրված չէ, քանի որ դա կարող է կյանքի համար վտանգավոր արդյունք ունենալ այն պատճառով, որ Սպիտակ քաղաքում բացակայում են ճանապարհատրանսպորտային նշանները: Մասնակիցները ստացան նաև բուկլետներ, որտեղից նրանք կարող են տեղեկանալ ճանապարհատրանսպորտային խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի մասին:

Դասընթացներ հաշմանդամների համար· 21.05.07

Մայիսի 21-ին ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց “Մաքուր Ճանապարհներ” նախագծի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի պատասխանատու Էդիկ Էհթիբարյանը: Դասընթացին մասնակցում էին 6 սահմանափակ կարողությունների տեր անհատներ: Ակտիվ քննարկում տեղի ունեցավ Սպիտակ քաղաքի ճանապարհների վիճակի, ճանապարհատրանսպորտային նշանների և համապատասխան միջոցների բացակայության վերաբերյալ: Սեմինարը շատ կարևոր նշանակություն ունեցավ հատկապես հաշմանդամ բնակիչների համար, որի ընթացքում նրանք բավարար ինֆորմացիա ստացան ճանապարհատրանսպորտային ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Սեմինարը հիանալի հնարավորություն ընձեռեց մասնակիցներին կատարելու մտքերի փոխանակում իրենց վիճակի բարելավման համար:

Դասընթացներ Գյումրիում Մաքուր ճանապարհներ նախագծի շրջանակներում· 7.05.07

Մայիս ամսվա ընթացքում «Մաքուր Ճանապարհներ» նախագծի շրջանակներում ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնի պատասխանատու Էդիկ Մկոյանը կազմակերպել է երեք միջոցառում: Միջոցառումներից առաջինը ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ էր և սեմինարը վարում էր Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Ասատուր Էլոյանը: Նա հաճախ է համագործակցում ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնի հետ և անընդհատ տեղեկանում է ճանապարհատրանսպորտային ոլորտում օրենդրության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Առաջին դասընթացի ընթացքում Էլոյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես պետք է վարել մեխանիկական փոխանցման տուփով մեքենաները և խորհուրդ տվեց օգտագործել օնլայն նյութեր, որոնք տեղակայված են http:\\clear-roads.iatp.net կայքում:
Դասընթացի երկրորդ մասում քննարկվեցին սկսնակների կողմից հանդիպող հիմնական սխալները և այստեղ ևս օգնության եկավ դասընթացավարի մեծ փորձը: Դասընթացների վերջում կազմակերպվեցին փորձնական քննություններ վարորդական իրավունքներ ստանալու համար և հարկ ենք համարում նշել, որ մասնակիցների մեծ մասը հավաքեց ամբողջական գնահատականի ավելի քան 60%-ը:

Սեմինարների մի շարք ճանապարհային երթևեկության կանոնների մասին· 30.04.07

Ապրիլի 25-ին ու 27-ին, ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի դասավանդող Աննա Մինասյանը և կենտրոնի կամավոր Սամվել Զաքարյանը վարեցին սեմինարների մի շարք ճանապարհային երթևեկության կանոնների մասին: Սեմինարներին մասկացում էին ուսանողներ Կապանի քոլեջից և Պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղից: Մասնակիցները սովորեցին ճանապարհային նշանները, ինչպես նաև այն, թե ինչպես է կարգավորվում ճանապարհային երթևեկությունը տարբեր իրավիճակներում: Օրինակ, երբ լուսակիրները գտնվում են անսարք վիճակում է: Կապանի քոլեջի Ճանապարհային կարգավորման բաժնի ուսանող Միհրան Ավետիսյանը նշեց, “Բավական շատ ճանապարհատրասպորտային պատահարներ տեղի են ունենում արտակարգ իրավիճակներում վարորդների վերաբերմունքի և ոստիկանների բացակայության պատճառով:” Մասնակիցները եկան այն եզրակացությանը, որ Ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը կօգնի ոչ միայն կառուցիայի դեմ պայքարում, այլև ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման գործում:

Վահրամ Մուրադյանը կազմակերպեց և վարեց ինֆորմացիոն սեմինարներ· 27.04.07

Ապրիլի 15-ին, 20-ին և 25-ին, ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնի կամավոր Վահրամ Մուրադյանը կազմակերպեց և վարեց ինֆորմացիոն սեմինարներ վարորդների, հետիոտների իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների մասին ավելի քան 30 ուսանողների, ՀԿ ներկայացուցիչների համար ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնում:

Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և վարորդի հիմնական իրավունքներն ու պատասխանատվությունները· 23.04.07

Ապրիլի 17-ին, 19-ին և 21-ին, ավելի քան 25 ուսանողներ, վարորդներ և դասախոսներ հավաքվել էին ՀՄՈՒԾ-ի Եղեգնաձորի կենտրոնում, որպեսզի մասնակցեն սեմինարի, որի վերագիրն է “Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և վարորդի հիմնական իրավունքներն ու պատասխանատվությունները”, որը վարում էր Քաղաքային պետական քոլեջի դասախոս Տիգրան Սահակյանը:

Մեհրանուշ Սահակյանը վարեց ազգային օնլայն քննարկում· 20.04.07

Ապրիլի 18-ին, ՀՄՈՒԾ-ի Եղեգնաձորի կենտրոնի դասավանդող Մեհրանուշ Սահակյանը վարեց ազգային օնլայն քննարկում Ճանապարհային երթևեկության կանոններում նոր փոփոխութունների վերաբերյալ: Քննարկման հրավիրված հյուրն էր Քաղաքային պետական քոլեջի դասախոս Տիգրան Սահակյանը:

Երիտասարդները ուսումնասիրում են Մաքուր ճանապարհներ նախագծի ընձեռած հնարավորությունները· 17.04.07

Ապրիլի 10-ից մինչև 12-ը Կապանի տաս երիտասարդ ուսանողներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղից մասնակցեցին “Հետիոտների և վարորդների պարտականությունները” թեմայով եռօրյա դասընթացին, որը տեղի ունեցավ Մաքուր ճանապարհներ նախագծի շրջանակներում ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնում: ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի կամավոր Սամվել Զաքարյանը մասնկակիցներին ներկայացրեց Մաքուր ճանապարհներ նախագծի նպատակները և խնդիրները, ինչպես նաև ցուցադրեց և մասնակիցներին բաժանեց Ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գրքույկներ և տեղեկատվական թերթիկներ, որոնք տրամադրվել էին Աքիլես վարորդների պաշտպանության հասարակական կազմակերպության փոխտնօրեն Վլադիմիր Ղազարյանի կողմից: Այնուհետև, մասնակիցները ծանոթացան Մաքուր ճանապարհեր նախագծի կայքին, http://clear-roads.iatp.net, որը ստեղծվել է հատուկ այս նախագծի շրջանակներում, նպատակ ունենալով հասարակության լայն խավերին ծանոթացնել և մասնակից դարձնել ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին: Վերը նշված կայքից մասնակիցները տեղեկացան վարորդների և հետիոտների պարտականություններին, որտեղ պարզ և մատչելի շարադրված է վարորդների և հետիոտների համար օգտակար տեղեկույթը: Դասընթացի ընթացքում մասնկակիցները ծանոթացան Մաքուր ճանապարհներ նախագծի ֆորումին, http://forum.iatp.net, որտեղ բոլոր հետաքրքված անձիք հնարավորություն ունեն հղել իրենց հարցերը կամ առարկությունները տվյալ խնդրի վերաբերյալ: Արդյունքում, Կապանի երիտասարդները ստացան նոր տեղեկույթ ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ և եկան այն եզրակացության, որ իմանալով և կիրառելով օրենքները ու կանոնները, կարող են նվազեցնել կոռուպցիայի մակարդակը Հայաստանում: Չնայած որոշ քաղաքացիներ անվստահություն ունեն նախագծի հանդեպ և կարծում են, որ օրեքները իմանալով չեն կարող պայքարել կոռուպցիայի դեմ, բայց իրականում մասնակցելով և մանրամասն ծանոթանալով նյութերին, նրանք հակված են փոխելու իրենց կարծիքը: ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնը նախատեսում է նաև անցկացնել ևս մեկ սեմինարների շարք ապրիլի 25-ից 27-ը նվիրված “Ճանապարհային երթևեկության կանոների խախտման դեպքում տույժերի և տուգանքների չափը” թեմային:

Սեմինար Մաքուր ճանապարհներ նախաձեռնության մասին· 17.04.07

Ապրիլի 10-ին և 12-ին, ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի կամավոր Սամվել Զաքարյանը վարեց սեմինար Մաքուր ճանապարհներ նախաձեռնության մասին` Պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողների համար: Զաքարյանը բացատրեց մասնակիցների Մաքուր ճանապարհներ նախագծի նպատակը, ինչպես նաև ցույց տվեց նրանց նախագծի կայքն ու նախագծին նվիրված օնլայն ֆորումը:

Սեմինար հաշմանդամների համար· 16.04.07

Ապրիլի 11-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը վարեց սեմինար վեց հաշմանդամների համար` խոսելով իրենց իրավունքների և պատասխանատվությունների մասին որպես հետիոտներ և վարորդներ: Մասնակիցները քննարկեցին Սպիտակ քաղաքի ճանապարհների ներկայիս վիճակը, ինչպես նաև ճանապարհային նշանների անհրաժեշտությունն ու դրանց ներկայից բացակայությունը: Մասնակիցներին նաև ներկայացվեց Մաքուր ճանարապհներ նախագծի կայքը, որտեղ նրանք կարող են գտնել շատ օգտակար տեղեկություններ, ինչպես նաև օնլայն ֆորումի հղում ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքների և պատասխանատվությունների մասին:

Սիրանուշ Յարմալոյանը վարեցին սեմինար երիտասարդ լրագրողների համար· 13.04.07

Ապրիլի 12-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը և Սիրանուշ Յարմալոյանը (Ֆլեքս 03) վարեցին սեմինար SpiTux ամսագրի 12 երիտասարդ լրագրողների համար: Սեմինարը նվիրված էր Մաքուր ճանապարհներ նախագծի լուսաբանմանը, դրա նպատակների բացահայտմանն ու կազմակերպված ֆորումներին ծանոթացմանը: Սեմինարն ուներ նպատակ բարձրացնելու հասակության իրազեկվածության մակարդակը ճանարապարհային երթևեկության կանոնների մասին նոր օրենքի վերաբերյալ: Սեմինարի արդյունքում SpiTux ամսագրի խմբագրական խումբը, որոշեց ամսագրի մոտակա թողարկմանը մի հոդված նվիրել Մաքուր ճանապարհներ նախագծի լուսաբանմանը:

պիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը վարեց սեմինար ճանարապարհային երթևեկության կանոնների մասին· 12.04.07

Ապրիլի 4-ին, 5-ին, 6-ին 9-ին և 10-ին, ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը վարեց սեմինար ճանարապարհային երթևեկության կանոնների մասին նոր օրենքի վերաբերյալ, ավելի քան 30 ՀԿ ներկայացուցիչների, դասատուների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ուսանողների և հատուկ ծառայությունների աշխատակիցների համար: Մասնակիցներին նաև ներկայացվեց Մաքուր ճանապարհներ նախագծի կայքը, որտեղ նրանք գտան օնլայն ֆորումի հղում տվյալ ծրագրի փորձագետ Վլադիմիր Ղազարյանի մասնակցությամբ: Օգտվելով ընձեռնված հնարավորութունից մասնակիցները փակցրեցին իրենց հետաքրքրող հարցերը ֆորումի էջում:

Սպիտակի ՀՄՈՒԾ-ի կենտրոնը լուսաբանում է Մաքուր ճանապարհներ նախագիծը· 12.04.07

Ապրիլի 4-10-ը Սպիտակի ՀՄՈՒԾ-ի կենտրոնի դասավանդող Էդիկ Էհտիբարյանը նախաձեռնեց և իրականացրեց հինգօրյա սեմինարներ մոտ 30 ՀԿ-ների, տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչների, ուսուցիչների, Սպիտակի քոլեջի Ճանապարհատրանսպորտային կառավարում ֆակուլտետի ուսանողների, հատուկ ծառայության աշխատակիցների համար, ինչպիսիք են հրշեջներն ու շտապ օգնության վարորդները: Ընթացքում Էդիկ Էհտիբարյանը լուսաբանեց Մաքուր ճանապարհներ նախագծի իմաստն ու նպատակները: Մասնակիցները ծանոթացան խնդրին, իմացան պետավտոտեսչության դաշտում տեղի ունեցած փոփոխություններին: Քննարկումից հետո նրանցից ոմանք գրանցվեցին Մաքուր ճանապարհներ նախագծի ֆորումում forum.iatp.net, որպեսզի խորհրդակցեն այդ ոլորտում աշխատող փորձագետի հետ: Հրահատ Գևորգյանը հարցրեց, “Մենք վճարում ենք պետականորեն նախատեսված բոլոր հարկերը, բայց պետությունն իր հերթին ոչինչ չի ձեռնարկում անվտանգ ճանապարհներ ապահովելու համար: Բոլոր քաղաքային ճանապարհները, բացի գլխավոր մայրուղուց, մեղմ ասած, աղետալի վիճակում են:” Փորձագետն իր հերթին պատասխանեց, “Բոլոր վճարված հարկերը մտնում են պետբյուջե, ապա այնտեղից, այս կամ այն չափով գումար է հատկացվում ճանապարհաշինության համար: Այլ հարց է, թե տեղական կառավարման մարմինները որքանով են իրականացնում աշխատանքները:” Մասնակիցները, դառնալով կենտրոնի ակտիվ օգտվողներ, հնարավորություն կունենան տեղեկանալու ճանապարհատրանսպորտային համակարգի խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված գործողություններին:

Քաղաքացիները սովորում են իրենց իրավունքների մասին ՀՄՈՒԾ-ի Հայաստանյան կենտրոններում· 9.04.07

Հայաստանի քաղաքացիները գիտելիքներ ձեռք բերեցին ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցների, վարորդների և հետիոտների պարտականությունների և իրավունքների, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ ՀՄՈՒԾ-ի Հայաստանյան գրասենյակներում:

Սկզբում ՀՄՈՒԾ ծրագրի օգնական և դասընթացների համակարգողի օգնական Լիանա Թադևոսյանը մասնակիցներին ներակայացրեց Մաքուր Ճանապարհներ նախագիծը, երկու օնլայն ֆորումները, որոնք ներկայումս էլ բաց են մեկնաբանությունների և դիտողությունների համար, ինչպես նաև Մաքուր Ճանապարհներ նախագծի կայքը, որտեղից նրանք կարող են ստանալ օգտակար տեղեկատվություն:

Թադևոսյանը խոսեց վերջին օնլայն ֆորումի մասին, որին մասնակցում էին փորձագետներ Եվրասիայի տարբեր երկրներից` կիսելու իրենց լավագույն փորձը և հակակոռուպցիոն ռազմավարական նախագծերը իրենց հայ գործընկերների հետ` ճանապարհատրանսպորտային համակարգում գոյություն ունեցող կոռուպցիան հետ պայքարելու համար` հենվելով իրենց երկրներում ունեցած փորձի վրա: Նախագիծը սկսվեց օնլայն քննարկմամբ փետրվարի 15-ին, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ճանապարհային ոստիկանության շրջանում կոռուպցիայի արմատները համեմատելով դրանք Եվրասիական այլ երկրների հետ, ինչպես նաև քննարկեցին կոռուպցայի աճին խթանող գլխավոր գործոնները և այն մարտահրավերները, որոնց հանդիպում են վարորդները, երբ ստիպված են կաշառք տալ:

Այս ֆորումը Մաքուր Ճանապարհներ նախագծի շրջանակներում առաջին միջոցառումն էր: Քննարկումը վարում էր ՀՄՈՒԾ Հայաստան Ծրագրի ղեկավար Խորեն Մամիկոնյանը, որը տվեց հնարավորություն մասնակիցներին, որորնց թվում էր նաև Մաքուր Ճանապարհներ նախագծի փորձագետ-խորհրդատու, քաղաքացիների շահերի պաշտպանության Աքիլես հասարակական կազմակերպության փոխտնօրեն Վլադիմիր Ղազարյանը, կիսելու իրենց ունեցած լավագույն փորձը կոռուպցիայի կանխման արդյունավետ ուղիների վերաբերյալ, ներառյալ վարորդների կողմից տրվող կաշառքների դադարեցումը, պարզ մեխանիզմների վերաբերյալ մտքերի փոխանակում, որոնք կօգնեն և վարորդներին և ճանապարհային ոստիկանությանը կանխել կոռուպցիան իր սկզբնական շրջանում, այն է` վճարել տուգանքները Պետական Ճանապարհային տեսչությունում և “թեժ գիծը” բնակչության համար, որի օգնությամբ կոռումպացված ոստիկանության մասին բնակչությունը կկարողանա տեղեկություններ հաղորդել անանուն կերպով: Ճանապարհատրանսպորտային կոռուցիայի մասին օնլայն քննարկումը դեռ բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար և հասանելի է հետևյալ հասցեով http://forum.iatp.net/viewtopic.php?t=21.

Այնուհետ Ղազարյանը տեղեկացրեց նոր օրենսդրական փոփոխությունների, գործընթացների, տուգանքների մասին և պատասխանեց մասնակիցներին հուզող այլ հարցերին: Մարտի 26-ից 29-ը Ղազարյանը դասընթացներ անցկացրեց ավելի քան 60 քաղաքացիների համար Կապանից, Եղեգնաձորից, Սպիտակից և Գյումրիից: Ղազարյանը այցելեց ՀՄՈՒԾ-ի մարզային կետրոններ, որտեղ մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան հնարավոր պատասխաններ այն դեպքերի համար, որոնք կապված էին ճանապարհատրանսպորտային ոստիկանության հետ հաղորդակցմանը: Կապանի համալսարանի ուսանող Գուրգեն Արզումանյանը նշեց, “Այժմ ես կարող եմ հայրիկիս ասել, որ նա իրավունք ունի չհամաձայնելու ճանապարհատրանպորտային ոստիկանության ներկայացուցիչների հետ, եթե նրանք կանգնեցրել են մեքենան առանց որևէ պատճառի:”
Որպես արդյունք, ՀՄՈՒԾ-ը հնարավոր դարձրեց լրագրողների, դասախոսների, ՀԿ ներկայացուցիչների և ուսանողների համար փնտրելու և գտնելու բոլոր հնարավոր տարբերակները նման մտահոգիչ խնդրին պատասխանելու համար, որին արդեն տարածաշրջանի մյուս երկրները առընչվել են:

Հայաստանի քաղաքացիները ձեռք են բերում հակակոռուպցիոն նախաձեռնությունների լավագույն փորձ` տեխնոլոգիայի միջոցով· 5.03.07

Վերջերս տեղի ունեցած երկու օնլայն ֆորումների ընթացքում Եվրասիայի վեց երկրների քաղաքացիներ միացան ՀՀ մտահոգ քաղաքացիներին և փորձագետներին` կիսելու հակակոռուպցիոն ռազմավարությունների փորձեր: ՀՄՈՒԾ-ի Հայաստանյան աշխատակիցները կազմակերպեցին ֆորումները` հնարավորություն տալու լրագրողներին, գիտնկաններին, ՀԿ-ների ներկայացուցիչներին և ուսանողներին գտնելու լավագույն ուղինները հայերի համար նման մտահոգիչ հարցերի լուծումներ փնտրելու, որոնց բազմիցս բախվել են տարածաշրջանի այլ երկրներ: Ավելի քան 30 քաղաքացիներ մասնակցեցին երկու ֆորումներին, որոնց նպատակն է պայքարը կուռուպցիայի դեմ կրթության և ճանապարհային ոստիկանության ոլորտներում:
Վերջին քննարկման ժամանակ, տարածաշրջանի փորձագետները կիսեցին իրենց ունեցած լավագույն փորձը իրենց հայ գործընկերների հետ` հիմք ընդունելով իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի ունեցած փորձը: Այն սկսվեց փետրվարի 15-ին որպես իրական ժամանակում տեղի ունեցող օնլայն միջոցառում, որտեղ մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեպքեր ճանապարհային ոստիկանության ոլորտում, նմանօրինակ դեպքեր Եվրասիական երկրների փորձից, հիմանական գործոնները, որ խթանում են կոռուպցիայի աճը, կրթության միջոցով քաղված օգուտները և այն հիմական մարտահրավերներն, որոնց բախվում են վարորդները, երբ բանը հասնում է կաշառք տալուն: Ֆորումը առաջինն էր Մաքուր ճանապարհներ ծրագրի հետ կապված նմանօրինակ միջոցառումների շարքում, մի ծրագիր, որը Այռեսքի նախաձեռնությունն է, և կոչված է այս դժվարին խնդիրն հասցեավորելու` համագործակցելով տեղական կազմակերպությունների հետ և օգտագործելով տեխնոլոգիական նվաճումները: Ֆորումը վարեց ՀՄՈՒԾ Հայաստանի Ծրագրի ղեկավար Խորեն Մամիկոնյանը: Որպես հրավիրված խոսնակ հանդես եկավ Մաքուր ճանապարհներ նախագծի փորձագետ-խորհրդատու Վլադիմիր Ղազարյանը, որը նաև Աքիլ մարդու քազաքացիական, ինչպես նաև վարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության փոխտնօրենն է:
Ղազարյանը սկսեց քննարկումը, ներկայացնելով Հայաստում ճանապարհների վիճակը, նաև նշելով մի քանի ծառայությունները որոնք մատուցում է քաղաքացիներին Աքիլ կենտրոնը, ինչպիսիք են իրավական խորհրդատվություն, բողոքների ձևակերպում և վարորդների իրավունքների պաշտպանություն դատարանում: Ինչպես նշում է Ղազարյանը, “Վարորդների մեծամասնությունը գաղափար չունի ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ, քանզի նրանք ձեռք են բերել իրենց վարորդական իրավունքները անօրինական ճանապարհով` կաշառք տալով: Այս երևույթը բավական մեծ տարածում է ստացել վերջին տարիներին, երբ ճանապարհատրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչները քաղաքացիների համար սկսեցին ստեղծել արհեստական պատնեշներ վարորդական քննությունը հաջող հանձնելու համար”:
Այնուհետև մասնակիցները Վրաստանից մանրամասն ներկայացրին, թե ինչպես է իրենց ոստիկանությունը իրականացրել մի շարք բարեփոխումներ սկսած 2004թ-ի ամռանից, որի արդյունքում տեղի են ունեցել մեծածավալ բարելավումներ: Նոր պաշտոնյաները մասնակցել են մի շարք դասընթացների, ոստիկանների մի մասը ազատվել է աշխատանքից, բարեփոխումները ցույց տվեցին, որ մի շարք վարչություններ ավելորդ էին: Գործում է 24 ժամյա թեժ հեռախոսային գիծ, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հայտնել կոռուպցիայի դեպքերն անմիջապես և անանուն: Մի շարք բարեփոխումների արդյունքում, քաղաքացիները այժմ ավելի մեծ վսատհություն ունեն պետավտոտեսուչների նկատմամբ, որն ապացուցվում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից անց կացված հետազոտություների արդյունքներով: Նման տեղեկատվությունը շատ օգտակար էր բարեփոխումներ ուղղուն կանգնած հայ մասնակիցների համար:
Այնուհետև Մամիկոնյանը ներկայացրեց Մաքուր ճանապարհներ նախագիծը, որի շրջանակներում կստեղծվի ինտերնետային կայք`վարորդների և պետավտոտեսուչների իրավունքների ու պարտականություններ մասին տեղեկություններով, ճանապարհատրանսպորտային կանոններով, վարորդական իրավունքի օրինական ձեռք բերման ուղիներով և պետական վճարումների և տուգանքների շարքով: Սա Մաքուր ճանապարհների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման միջոցառումների շարքի առաջին ֆորումն էր:
Երկրորդ ֆորումը բացվեց հունվարի 29-ին, որտեղ խոսվեց Եվրասիական երկրների կրթական համակարգերում տեղ գտած բացթողումները ու հատկապես, թե որտեղ պետք է բարեփոխումներ կատարվեն ներկայիս կոռուպցիան կրճատելու համար: Քննարկված խնդիրները բազմազան էին, որոնք ներառում էին անհատական պարապմունքների, օրենսդրության, ուսուցիչների աշխատավարձերի, ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունների, որոշ դպրոցներ մասնավորեցնելու հնարավոր դեպքերի, պետական համալսարաններում առաջարկվող գիտելիքների որակի հարցեր:
Ֆորումը վարեց ՀՄՈՒԾ Հայաստանի Ծրագրի ղեկավար Խորեն Մամիկոնյանը: Որպես հրավիրված խոսնակ հանդես եկավ Բագրատ Հարությունյանը, ԵՊՀ դասախոս: Այստեղ աշխույժ քննարկում տեղի ունեցավ անհատական պարապմունքները, որպես ուսուցիչների համար այլընտրանքաին եկամուտի աղբյուր, օրինական դարձնելու և հարկեր վճարելու վերաբերյալ: Հարությունյանը դեմ էր նման գաղափարին` պնդելով որ, “Ավելի բարձր եկամուտը կոռումցիայի վերացման գրավական լինել չի կարող: Ավելին, ինչու՞ պետք է հիմնենք անհատական պարապմունքների համակարգ: Եթե ընդունենք, որ գործունեությունը կարող է համակարգի սկիզբ հանդիսանալ, ապա անհատական պարապմունքները կրթական համակարգի անգործունեության սկիզբ են հանդիսանում:”

Ֆորում վարորդների համար· 1.03.07

Մարտի 3-ից բաց է ֆորում վարորդների համար http://forum.iatp.net հասցեով, որտեղ դուք կարող եք արտահայտել ձեր մտքերն ու կարծիքները այս նախաձեռնության վերաբերյալ: Մենք ուրախ կլինենք, եթե դուք բերեք իրական դեպքերի օրինակներ, երբ դուք ստիպված եք եղել կաշառել պետավտոտեսուչին: Այստեղ դուք նաև կարող եք խորհրդատվություն ստանալ, թե ինչպես պետք է վարվել նման դեպքերում ձեզ պաշտպանելու համար: Մեր ծրագրի փորձագետ-խորհրդատու Վլադիմիր Ղազարյանը ձեզ կօգնի և կպատասխանի ձեր բոլոր հարցերին: Այսպիսով, խնդրում ենք լինել ակտիվ և մասնակցել այս ֆորումին:

Սկիզբ | Նախագծի մասին | Լուրեր | Երթևեկության կանոններ | Ֆորում | Օգտակար տեղեկություններ | Կոնտակտներ

Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը ( ՀՄՈՒԾ ) ԱՄՆ Պետական դեպարտամենտի` Կրթության և մշակույթի հարցերով գործակալության ծրագիրն է և ֆինանսավորվում է Ազատության աջակցության ակտի շրջանակներում: ՀՄՈՒԾ-ը իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փախանակումների խորհրդի (Այռեքս) կողմից: