Հայաստանի քաղաքացիները գիտելիքներ ձեռք բերեցին ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցների, վարորդների և հետիոտների պարտականությունների և իրավունքների, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ ՀՄՈՒԾ-ի Հայաստանյան գրասենյակներում:
Սկզբում ՀՄՈՒԾ ծրագրի օգնական և դասընթացների համակարգողի օգնական Լիանա Թադևոսյանը մասնակիցներին ներակայացրեց Մաքուր Ճանապարհներ նախագիծը, երկու օնլայն ֆորումները, որոնք ներկայումս էլ բաց են մեկնաբանությունների և դիտողությունների համար, ինչպես նաև Մաքուր Ճանապարհներ նախագծի կայքը, որտեղից նրանք կարող են ստանալ օգտակար տեղեկատվություն:
Թադևոսյանը խոսեց վերջին օնլայն ֆորումի մասին, որին մասնակցում էին փորձագետներ Եվրասիայի տարբեր երկրներից` կիսելու իրենց լավագույն փորձը և հակակոռուպցիոն ռազմավարական նախագծերը իրենց հայ գործընկերների հետ` ճանապարհատրանսպորտային համակարգում գոյություն ունեցող կոռուպցիան հետ պայքարելու համար` հենվելով իրենց երկրներում ունեցած փորձի վրա: Նախագիծը սկսվեց օնլայն քննարկմամբ փետրվարի 15-ին, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին ճանապարհային ոստիկանության շրջանում կոռուպցիայի արմատները համեմատելով դրանք Եվրասիական այլ երկրների հետ, ինչպես նաև քննարկեցին կոռուպցայի աճին խթանող գլխավոր գործոնները և այն մարտահրավերները, որոնց հանդիպում են վարորդները, երբ ստիպված են կաշառք տալ:
Այս ֆորումը Մաքուր Ճանապարհներ նախագծի շրջանակներում առաջին միջոցառումն էր: Քննարկումը վարում էր ՀՄՈՒԾ Հայաստան Ծրագրի ղեկավար Խորեն Մամիկոնյանը, որը տվեց հնարավորություն մասնակիցներին, որորնց թվում էր նաև Մաքուր Ճանապարհներ նախագծի փորձագետ-խորհրդատու, քաղաքացիների շահերի պաշտպանության Աքիլես հասարակական կազմակերպության փոխտնօրեն Վլադիմիր Ղազարյանը, կիսելու իրենց ունեցած լավագույն փորձը կոռուպցիայի կանխման արդյունավետ ուղիների վերաբերյալ, ներառյալ վարորդների կողմից տրվող կաշառքների դադարեցումը, պարզ մեխանիզմների վերաբերյալ մտքերի փոխանակում, որոնք կօգնեն և վարորդներին և ճանապարհային ոստիկանությանը կանխել կոռուպցիան իր սկզբնական շրջանում, այն է` վճարել տուգանքները Պետական Ճանապարհային տեսչությունում և “թեժ գիծը” բնակչության համար, որի օգնությամբ կոռումպացված ոստիկանության մասին բնակչությունը կկարողանա տեղեկություններ հաղորդել անանուն կերպով: Ճանապարհատրանսպորտային կոռուցիայի մասին օնլայն քննարկումը դեռ բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար և հասանելի է հետևյալ հասցեով http://forum.iatp.net/viewtopic.php?t=21.
Այնուհետ Ղազարյանը տեղեկացրեց նոր օրենսդրական փոփոխությունների, գործընթացների, տուգանքների մասին և պատասխանեց մասնակիցներին հուզող այլ հարցերին: Մարտի 26-ից 29-ը Ղազարյանը դասընթացներ անցկացրեց ավելի քան 60 քաղաքացիների համար Կապանից, Եղեգնաձորից, Սպիտակից և Գյումրիից: Ղազարյանը այցելեց ՀՄՈՒԾ-ի մարզային կետրոններ, որտեղ մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան հնարավոր պատասխաններ այն դեպքերի համար, որոնք կապված էին ճանապարհատրանսպորտային ոստիկանության հետ հաղորդակցմանը: Կապանի համալսարանի ուսանող Գուրգեն Արզումանյանը նշեց, “Այժմ ես կարող եմ հայրիկիս ասել, որ նա իրավունք ունի չհամաձայնելու ճանապարհատրանպորտային ոստիկանության ներկայացուցիչների հետ, եթե նրանք կանգնեցրել են մեքենան առանց որևէ պատճառի:”
Որպես արդյունք, ՀՄՈՒԾ-ը հնարավոր դարձրեց լրագրողների, դասախոսների, ՀԿ ներկայացուցիչների և ուսանողների համար փնտրելու և գտնելու բոլոր հնարավոր տարբերակները նման մտահոգիչ խնդրին պատասխանելու համար, որին արդեն տարածաշրջանի մյուս երկրները առընչվել են: