|
Ապրիլի 10-ից մինչև 12-ը Կապանի տաս երիտասարդ ուսանողներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղից մասնակցեցին “Հետիոտների և վարորդների պարտականությունները” թեմայով եռօրյա դասընթացին, որը տեղի ունեցավ Մաքուր ճանապարհներ նախագծի շրջանակներում ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնում: ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի կամավոր Սամվել Զաքարյանը մասնկակիցներին ներկայացրեց Մաքուր ճանապարհներ նախագծի նպատակները և խնդիրները, ինչպես նաև ցուցադրեց և մասնակիցներին բաժանեց Ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գրքույկներ և տեղեկատվական թերթիկներ, որոնք տրամադրվել էին Աքիլես վարորդների պաշտպանության հասարակական կազմակերպության փոխտնօրեն Վլադիմիր Ղազարյանի կողմից: Այնուհետև, մասնակիցները ծանոթացան Մաքուր ճանապարհեր նախագծի կայքին, http://clear-roads.iatp.net, որը ստեղծվել է հատուկ այս նախագծի շրջանակներում, նպատակ ունենալով հասարակության լայն խավերին ծանոթացնել և մասնակից դարձնել ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին: Վերը նշված կայքից մասնակիցները տեղեկացան վարորդների և հետիոտների պարտականություններին, որտեղ պարզ և մատչելի շարադրված է վարորդների և հետիոտների համար օգտակար տեղեկույթը: Դասընթացի ընթացքում մասնկակիցները ծանոթացան Մաքուր ճանապարհներ նախագծի ֆորումին, http://forum.iatp.net, որտեղ բոլոր հետաքրքված անձիք հնարավորություն ունեն հղել իրենց հարցերը կամ առարկությունները տվյալ խնդրի վերաբերյալ: Արդյունքում, Կապանի երիտասարդները ստացան նոր տեղեկույթ ճանապարհային երթևեկության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ և եկան այն եզրակացության, որ իմանալով և կիրառելով օրենքները ու կանոնները, կարող են նվազեցնել կոռուպցիայի մակարդակը Հայաստանում: Չնայած որոշ քաղաքացիներ անվստահություն ունեն նախագծի հանդեպ և կարծում են, որ օրեքները իմանալով չեն կարող պայքարել կոռուպցիայի դեմ, բայց իրականում մասնակցելով և մանրամասն ծանոթանալով նյութերին, նրանք հակված են փոխելու իրենց կարծիքը: ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնը նախատեսում է նաև անցկացնել ևս մեկ սեմինարների շարք ապրիլի 25-ից 27-ը նվիրված “Ճանապարհային երթևեկության կանոների խախտման դեպքում տույժերի և տուգանքների չափը” թեմային:

|