Նախագծի մասինԼուրերԵրթևեկության կանոններՖորումՕգտակար տեղեկություններ

 

 

Դասընթացներ Գյումրիում Մաքուր ճանապարհներ նախագծի շրջանակներում· 7.05.07

Մայիս ամսվա ընթացքում «Մաքուր Ճանապարհներ» նախագծի շրջանակներում ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնի պատասխանատու Էդիկ Մկոյանը կազմակերպել է երեք միջոցառում: Միջոցառումներից առաջինը ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ էր և սեմինարը վարում էր Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Գյումրու Մասնաճյուղի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Ասատուր Էլոյանը: Նա հաճախ է համագործակցում ՀՄՈՒԾ-ի Գյումրու կենտրոնի հետ և անընդհատ տեղեկանում է ճանապարհատրանսպորտային ոլորտում օրենդրության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Առաջին դասընթացի ընթացքում Էլոյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես պետք է վարել մեխանիկական փոխանցման տուփով մեքենաները և խորհուրդ տվեց օգտագործել օնլայն նյութեր, որոնք տեղակայված են http:\\clear-roads.iatp.net կայքում:
Դասընթացի երկրորդ մասում քննարկվեցին սկսնակների կողմից հանդիպող հիմնական սխալները և այստեղ ևս օգնության եկավ դասընթացավարի մեծ փորձը: Դասընթացների վերջում կազմակերպվեցին փորձնական քննություններ վարորդական իրավունքներ ստանալու համար և հարկ ենք համարում նշել, որ մասնակիցների մեծ մասը հավաքեց ամբողջական գնահատականի ավելի քան 60%-ը:

Սկիզբ | Նախագծի մասին | Լուրեր | Երթևեկության կանոններ | Ֆորում | Օգտակար տեղեկություններ | Կոնտակտներ

Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը ( ՀՄՈՒԾ ) ԱՄՆ Պետական դեպարտամենտի` Կրթության և մշակույթի հարցերով գործակալության ծրագիրն է և ֆինանսավորվում է Ազատության աջակցության ակտի շրջանակներում: ՀՄՈՒԾ-ը իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փախանակումների խորհրդի (Այռեքս) կողմից: