Նախագծի մասինԼուրերԵրթևեկության կանոններՖորումՕգտակար տեղեկություններ

 

 

Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում· 29.05.07

Մայիսի 29-ին, Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար Մաքուր Ճանապարհներ նախագծի շրջանակներում: Այս անգամ սեմինարը «Տրանսպորտային միջոցների դասավորությունը երթևեկելի մասում» թեմայով էր: Սեմինարին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին քոլեջի ուսանողներ, դպրոցականներ, վարորդներ և բազմաթիվ հյուրեր: Դասընթացը վարում էր Եղեգնաձորի պետական վարժարանի ուսուցիչ Տիգրան Սահակյանը: Նա հանդես եկավ բացման խոսքով և իր խորին շնորհակալությունը հայտնեց հյուրին ակտից մասնակցություն ցուցաբերելու համար: Պրն. Սահակյանը մանրակրկիտ ներկայացրեց թեման, նշեց, թե ինչպես պետք է երթևեկել նշաններով կահավորված ճանապարհներին կամ որտեղ է թույլատրվում երթևեկել 80կմ/ժ ավելի արագությամբ: Նա ավելացրեց, որ վարորդները պարտավոր են դրանք վարել երթևեկելի մասի աջ եզրին հնարավորին չափ մոտ: Մասնակիցներից մեկը հարցով դիմեց դասընթացավարին, «Պարոն Սահակյան, եթե երթևեկելի մասը գծանշումով բաժանված է գոտիների, ապա ինչպես պետք է իրականացվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:» Դասընթացավարը պատասխանեց, «Նման դեպքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է խստորեն իրականացվի նշված գոտիներով: Ընդհատվող գծերը կարելի է հատել միայն վերադասավորվելիս:» Որպեսզի մասնակիցների համար թեման ավելի դյուրին լինի, Տիգրան Սահակյանը գծապատկերների միջոցով իրականացրեց ողջ սեմինարը: Սեմինարը դարձյալ տվեց իր արդյունքը: Ակտիվ հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները գտան իրենց հարցերի պատասխանները: Տիգրան Սահակյանը շնորհակալություն հայտնեց Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնի ղեկավար Մեհրանուշ Սահակյանին` նման հնարավորություն ընձեռելու համար:

Սկիզբ | Նախագծի մասին | Լուրեր | Երթևեկության կանոններ | Ֆորում | Օգտակար տեղեկություններ | Կոնտակտներ

Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը ( ՀՄՈՒԾ ) ԱՄՆ Պետական դեպարտամենտի` Կրթության և մշակույթի հարցերով գործակալության ծրագիրն է և ֆինանսավորվում է Ազատության աջակցության ակտի շրջանակներում: ՀՄՈՒԾ-ը իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փախանակումների խորհրդի (Այռեքս) կողմից: