|
Մայիսի 27-ին, Եղեգնաձորի ՀՄՈՒԾ-ի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «Լուսացույցի և կարգավորողի աղդանշանները» թեմայով, որը վարում էր Եղեգնաձորի պետական վարժարանի ուսուցիչ Տիգրան Սահակյանը: Սեմինարին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, տարբեր դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, վարորդներ, ինչպես նաև այլ հյուրեր: Դասընթացի ընթացքում սեմինարավարը մանրակրկիտ ներկայացրեց լուսացույցի յուրաքանչյուր ազդանշանի նշանակությունն ու կարևորությունը մեր առօրյա կյանքում: Նա նաև խոսեց կարգավորողի ազդանշանների մասին, դարձյալ մանրակրկիտ ներկայացրեց դրանց նշանակությունը: Բացատրեց, թե ինչպես պետք է վարվել, երբ կարգավորողը ձեռքը բարձրացնում է վեր կամ երբ ձեռքերը պարզված են կողմ կամ իջեցված: Տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Հարց ու պատասխանի միջոցով ներկաները կարողացան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները: Ներկաններից մեկը պարոն Սահակյանին ուղղեց հետևյալ հարցը, «Եթե ճանապարհը հատում է կույր հետիոտն, ինչպես պետք է նրան տեղեկացնել երթևեկելի մասը հատելու մասին:» Տիգրան Սահակյանը պատասխանեց, «Երթևեկելի մասը հատելու հնարավորության մասին նրանց տեղեկացնելու համար, լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը կարող է ուղեկցվել ձայնային ազդանշանով:» Դասընթացը բավականին արդյունավետ էր այն առումով, որ մասնակիցները ոչ միայն ակտիվ քննարկում ծավալեցին, այլ ձեռք բերեցին նոր գիտելիքներ «Մաքուր Ճանապարհներ» նախագծի շրջանակներում:

|