|
Մայիսի 22-ին ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար “Մաքուր Ճանապարհներ” նախագծի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր ՀՄՈՒԾ-ի Սպիտակի կենտրոնի պատասխանատու Էդիկ Էհթիբարյանը: Դասընթացին մասնակցում էին 6 միջնակարգ դպրոցի աշակերտներ: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հետիոտների իրավունքների և պարտականությունների հետ: Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին արժեքավոր գիտելիքներ ճանապարհատրանսպորտային կանոնների վերաբերյալ: Մանակիցները նաև տեղեկացան, որ չեն կարող ճանապարհը կտրել անցնել այն մասերում, որտեղ չի թույլատրվում, ինչպես նաև չեն կարող հեծանիվ վարել այն վայրերում, որտեղ թույլատրված չէ, քանի որ դա կարող է կյանքի համար վտանգավոր արդյունք ունենալ այն պատճառով, որ Սպիտակ քաղաքում բացակայում են ճանապարհատրանսպորտային նշանները: Մասնակիցները ստացան նաև բուկլետներ, որտեղից նրանք կարող են տեղեկանալ ճանապարհատրանսպորտային խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի մասին:
|