Նախագծի մասինԼուրերԵրթևեկության կանոններՖորումՕգտակար տեղեկություններ

 

 

Դասընթացներ մեքենայի արտաքին ձայնային և լուսային ազդանշանների գործածման մասին· 4.06.07

Հունիսի 4-ից 6-ը և 18-ից 20-ը ՀՄՈՒԾ-ի Կապանի կենտրոնի դասավանդող Աննա Մինասյանը կազմակերպել է դասընթացներ մեքենայի արտաքին ձայնային և լուսային ազդանշանների գործածման, ուղևորների փոխադրման և նրանց իրավունքների, ապրանքների փոխադրման, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ծառայողների մասին թեմաներով: Դասընթացներին մասնակցում էին վեց ուսուցիչներ և վարորդներ: Մինասյանը դասընթացը սկսեց մանրամասն ներկայացնելով “Մաքուր Ճանապարհներ” նախագծի հիմնական նպատակները, ինչպես նաև մասնակիցներին տեղեկացրեց այդ ծրագրի շրջանակներում նախկինում իրականացված միջոցառումների մասին: Մինասյանը մասնակիցներին ծանոթացրեց մի շարք օնլայն ռեսուրսների հետ տվյալ թեմայի վերաբերյալ (http://clear-roads.iatp.net/res/rules.swf) և մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ կայքի հետ, իրենց իրավունքների և դրանց չկիրառման դեպքում կոռուպցիայի աճի հնարավորության մասին: Այնուհետև, Մինասյանը մասնակիցներին ծանոթացրեց “Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության միության հետ: Վերջինս բավականին օգտակար օնլայն ռեսուրս հանդիսացավ մասնակիցների համար` հնարավորություն տալով նրանց գիտակցել օրենքի ուժի կարևորությունը: Բոլոր սեմինարները, որոնք կազմակերպվել էին ՀՄՈՒԾ-ի Կապանի գրասենյակի կողմից “Մաքուր Ճանապարհներ” նախագծի շրջանակներում փետրվար ամսից սկսած մեծ ազդեցություն ունեցան քաղաքացիներին օրենքի հետ ծանոթացնելու և կրթության միջոցով հակակոռուպցիոն գործունեություն ծավալելու համար:

Սկիզբ | Նախագծի մասին | Լուրեր | Երթևեկության կանոններ | Ֆորում | Օգտակար տեղեկություններ | Կոնտակտներ

Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը ( ՀՄՈՒԾ ) ԱՄՆ Պետական դեպարտամենտի` Կրթության և մշակույթի հարցերով գործակալության ծրագիրն է և ֆինանսավորվում է Ազատության աջակցության ակտի շրջանակներում: ՀՄՈՒԾ-ը իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փախանակումների խորհրդի (Այռեքս) կողմից: